Հայտնի է Ծիր Կաթինի համաստեղության սեւ անցքի վերջին «արթնացման» ժամկետը

16:33   08 Հոկտեմբեր 2019    202

Գերխիտ, «Աղեղնավոր А*» սեւ անցքը, որը գտնվում է Ծիր Կաթինի համաստեղության կենտրոնում, վերջին անգամ «արթնացել» է 3,5 միլիոն տարի առաջ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Astrophysical Journal-ը։ Ըստ ավստրալացի գիտնականների, շիկացած պլազմայի հետքը, որն առաջացրել է սեւ անցքը, կարելի է տեսնել 200 հազար լուսային տարի հեռավորությունից։

Այս ամենը, ըստ մասնագետների, կարող են էապես փոխել գիտության մեջ Ծիր Կաթինի համաստեղության «վարքագծի» մասին եղած ավանդական պատերացումները։ Մասնավորապես, գիտնականները նշում են, որ մեր Գալակտիկան ամբողջ ժամանակ համարվում էր ոչ-ակտիվ եւ հանգիստ, իսկ հիմա, ըստ ամենայնի, այդ տեսությունը հերքվում է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները