ՀԴԲ-ն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաարնախում հանցագործ Է հայտարարել 93 մարդու սպանած Սամյուել Լիթլին

17:15   08 Հոկտեմբեր 2019    230

Դատապարտված սերիական մարդասպան Սամյուել Լիթլն ԱՄՆ-ից, որը խոստովանել Է իր կատարած 93 սպանություն, այժմ համարվում Է երկրի պատմության մեջ ամենամեծ թվով մարդկանց կյանք խլած հանցագործը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է The Guardiuan-ը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալները:

79-ամյա տղամարդը ձերբակալվել Է 2012 թվականին եւ դատապարտվել 2014 թվականին: Ոստիկանությունը նրան գտել Էր Քենթուքիի անօթեւանների ապաստանում եւ ուղարկել Կալիֆոռնիա, որտեղ նրան փնտրում Էին թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար: ԴՆԹ-ի անալիզը ցույց Է տվել, որ նա մեղսակից Է նահանգում 1987 եւ 1989 թվականներին կանանց երեք չբացահայտված սպանությունների: Դատարանը Լիթլին դատապարտել Է երեք ցմահ բանտարկության՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի:

Արդեն գտնվելով բանտարկության մեջ՝ նա սկսել Է խոստովանել մյուս հանցագործությունները. ընդամենը Լիթլը 1970-ից մինչեւ 2005 թվականը խեղդել Է առնվազն 93 մարդու: Գրեթե բոլոր սպանվածները եղել են կանայք: Առայժմ հաջողվել Է հաստատել նրա 50 զոհերին, բայց քննիչները գտնում են, որ հանցագործի խոստովանական բոլոր ցուցմունքները ճիշտ են: Նրա զոհերի թվում հմնականում մարմնավաճառներն են ու թմրամոլ կանայք, մինչդեռ տեղի ոստիկանությունը հազվադեպ Է զբաղվել այդ սպանությունների հետաքննությամբ: Մարմինների մի մասն ընդհանրապես չի հայտնաբերվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները