Մերկելը մերժել Է Brexit-ի վերաբերյալ Ջոնսոնի պլանը. BBC

17:23   08 Հոկտեմբեր 2019    285

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջորիս Ջոնսոնին հայտարարել Է, թե Brexit-ը հնարավոր Է միայն այն պայմանով, որ Հյուսիսային Իռլանդիան մնա ԵՄ-ի մաքսային միությունում՝ դրանով իսկ մերժելով Brexit-ի վերաբերյալ Լոնդոնի պլանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 8-ին իր Twitter-ում հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի քաղաքական մեկնաբան Լորա Կյունսբերգը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետի դիվանատան ներկայացուցչին:

Այլապես, Մերկելի գնահատմամբ, գործարքը «գործնականում քիչ հավանական Է», գրել Է BBC-ի մեկնաբանը: Նա հղում Է անում Դաունինգ-սթրիթի ներկայացուցչին, որը հայտարարել Է, թե «Բրյուսելում բանակցությունները ձախողման եզրին են, չնայած այն բանին, որ Մեծ Բրիտանիան մեծ ճանապարհ Է անցել»:

Նույն աղբյուրի խոսքով՝ Ջոնսոնն ի պատասխան Մերկելին ասել Է, որ Բեռլինի այդ պահանջն «ըստ Էության անհնարին» Է դարձնում գործարքի ձեռքբերումը: Ավելի վաղ The Spectator բրիտանական հանդեսը՝ վկայակոչելով մի աղբյուր, հայտնել Է, թե բրիտանական կառավարությունը պատրաստվում Է այն բանին, որ Brexit-ի շուրջ բանակցությունները կավարտվեն արդեն այս շաբաթվա ընթացքում՝ առանց հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի ձեռքբերման:

Նրա տվյալներով՝ բանակցությունները, հավանաբար, կավարտվեն անհաջողությամբ, քանի որ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը չի ցանկանում Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության գալ Լոնդոնի առաջարկած պայմաններով:

ընդունումը: Ընդսմին, ինչպես հայտնել Է հրատարակության աղբյուրը, եթե ԵՄ-ի հետ գործարքի շուրջ բաակցություններն առաջիկա օերերի ընթացքում հաջողությամբ չպսակվեն, ապա Լոնդոնի կողմից նոր առաջարկություններ չեն հետեւի:

Բրիտանական պլանը հնարավոր Է համարում ժամանակավոր սահմանի հայտնվելը Իռլանդական ծովում եւ մաքսային ստուգումները ԵՄ-ից Միացյալ Թագավորության կազմում դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի եւ Եվրամիության անդամ մնացող Իռլանդիայի միջեւ Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտման պահից չորս տարվա ընթացքում:

Հյուսիսային Իռլանդիան կշարունակի մնալ միասնական շուկայում, բայց 2025 թվականին նրա խորհրդարանը որոշում կընդունի այն մասին, թե նրա համար կշարունակեն արդյոք գործել ԵՄ-ի կանոնները, թե անհրաժեշտ Է անցնել բրիտանական նորմերի կատարմանը, որոնք այդ ժամանակ արդեն կարող են խիստ տարբերվել եվրոպականից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները