«Ջոկեր» ֆիլմը ռեկորդային 93,5 մլն դոլար է հավաքել ԱՄՆ-ում վարձույթի առաջին հանգստյան օրերին

18:11   08 Հոկտեմբեր 2019    284

Ամերիկացի ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմն ԱՄՆ-ում 93,5 մլն դոլար է հավաքել վարձույթի առաջին հանգստյան օրերին:

Այդ մասին իր կայքում հայտնել է Variety հանդեսը: Կինոնկարն այդպիսով կարողացել է ռեկորդ սահմանել՝ առաջին ուիքենդի արդյունքներով ամենաշահութաբերը դառնալով բոլոր այն ֆիլմերից, որոնք երբեւիցե թողարկվել են հոկտեմբերին: Վերջին տարվա ընթացքում այդ ռեկորդը պահպանում էր Ռուբեն Ֆլյայշերի «Վենոմ» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել Էլ Թոմ Հարդին: Նրան հաջողվել է վարձույթում 80 մլն դոլար հավաքել առաջին հանգստյան օրերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ջոկերի մասին ժապավենը միջազգային վարձույթում հավաքել է 140,5 մլն դոլար: Ըստ հանդեսի տվյալների, կինոնկարը ցուցադրվել է աշխարհի 73 երկրի 22,5 հազար կինոթատրոններում: Սեպտեմբերի 7-ին «Ջոկերը», որում գլխավոր դերը կատարել է «Օսկար» մրցանակի եռակի անվանակարգորդ Հոակին Ֆենիքսը, արժանացել է Վենետիկի 76-րդ կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» մրցանակին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոկեր  


Վերնագիրի այլ պիտակները