Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական

17:42   08 Հոկտեմբեր 2019    249

Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1241 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 416 մարդ (125 կին, 213 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 825 մարդ (248 կին, 421 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:

Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 11 բնակիչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները