Պորտուգալիայում հաղթել են սոցիալիստները

19:24   08 Հոկտեմբեր 2019    203

Պորտուգալիայում նախօրեին տեղի ունեցած պառլամենտական ընտրություններում Սոցիալիստական իշխող կուսակցությունը կրկին հավաքել է ձայների մեծամասնությունը։

Ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, 80 տոկոս քվեների հաշվարկի արդյունքում այս կուսակցությունը ստացել է քվեների 37,7 տոկոսը։ Սակայն սոցիալիստները չեն կարողանա այսպիսով բացարձակ մեծամասնություն ունենալ պառլամենտում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես եւ չորս տարի առաջ, նրանք ստիպված են լինելու կազմել կոալիցիա ձախ կուսակցությունների հետ, որոնք են պառլամենտական «Ձախ դաշինքն», կոմունիստ բնապահպաններն ու «Մարդիկ կենդանիները բնությունը»։ Երկրորդ տեղում 31 տոկսով աջակողմյան Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է։

Հիմնական խնդիրը չափազանց ցածր հաճախելիությունն է՝ 52,6 տոկոս։

Hayatsk.info

Պորտուգալիա, Աշխարհ

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները