Լոնդոնում սպասում են, որ Brexit-ի պայմանների շուրջ բանակցությունները կավարտվեն այս շաբաթ

20:59   08 Հոկտեմբեր 2019    220

Բրիտանական կառավարությունը պատրաստվում Է այն բանին, որ Brexit-ի շուրջ բանակցությունները կավարտվեն արդեն այս շաբաթվա ընթացքում՝ առանց հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի ձեռքբերման:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է The Spectator բրիտանական հանդեսը՝ վկայակոչելով մի աղբյուր: Նրա տվյալներով՝ բանակցությունները, հավանաբար, կարող են ավարտվել անհաջողությամբ, քանի որ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը չի ցանկանում Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության գալ Լոնդոնի առաջարկած պայմաններով: Բացի այդ, ինչպես նշում Է հանդեսը, ԵՄ-ի առաջատար պետությունների ղեկավարները, ներառյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ավելի շուտ չեն պնդի առանց Իռլանդիայի համաձայնության Եվրամիության կողմից Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջարկությունների ընդունումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդսմին, ինչպես հայտնել Է հրատարակության աղբյուրը, եթե ԵՄ-ի հետ գործարքի շուրջ բաակցություններն առաջիկա օերերի ընթացքում հաջողությամբ չպսակվեն, ապա Լոնդոնի կողմից նոր առաջարկություններ չեն հետեւի: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եվրոպացի իր գործընկերներին հայտարարել Է, որ չարժե թերագնահատել Եվրամիությունից առանց գործարքի դուրս գալու թագավորության վճռականությունը: «Մեծ Բրիտանիան մեծ ու կարեւոր առաջարկություն Է արել, բայց եկել Է ժամանակը, որ Եվրահանձնաժողովը նույնպես փոխզիջման պատրաստակամություն դրսեւորի: Եթե դա տեղի չունենա, Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի առանց գործարքի», Ջոնսոնի ներկայացուցչի խոսքը մեջբերել Է Press Association գործակալությունը:

Անդրադառնալով ընդդիմության ճնշման ներքո ընդունված օրենքին, որը Ջոնսոնին պատվիրում Է ԵՄ-ից բանակցությունների եռամսյա հետաձգում խնդրել, եթե մինչեւ հոկտեմբերի 19-ը կողմերը չգան փոխմբռնման նա ասել Է. «Կապիտուլյացիայի մասին օրենքը եւ դրա հեղինակները վնասում են բանակցություններին, բայց եթե ԵՄ-ի ղեկավարները հույսը դնում են այն բանի վրա, որ այդ օրենքը կկանխի առանց գործարքի դուրս գալը, ապա դա պատմական մասշտաբի մոլորություն կլինի»: Հոկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին Է փոխանցել Լոնդոնի նոր առաջարկությունները հյուսիսիռլանդական սահմանի վերաբերյալ: Փաստաթղթի տեքստը եւ դրան կից Ջոնսոնի նամակը տարածել Է բրիտանական կառավարության ղեկավարի դիվանատունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit   Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները