ԱՄՆ-ը Սիրիայում կշարունակի աջակցել քրդերին. Թրամփ

21:44   08 Հոկտեմբեր 2019    238

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում չի լքել քրդերին և կշարունակի աջակցել նրանց:

«Գուցեև մենք Սիրցիայից հեռանալու գործընթացում ենք, բայց մենք ոչ մի կերպ չենք լքել քրդերին, որոնք առանձնահատուկ մարդիկ են և հիանալի մարտիկներ»,-գրել է Թրամփը Tweitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը քրդերին օգնում է ֆինանսապես, ինչպես նաև զենքով:

Թրամփը, հոկտեմբերի 7-ին մեկնաբանելով Սիրիայի իրադրությունը, հայտարարել էր, թե ժամանակն է, որ Միացյալ Նահանգները «դուրս գա այդ անվերջ պատերազմներից» և տուն վերադարձնի ամերիկացի զինվորներին: «Միացյալ Նահանգները, ինչպես ենթադրվում էր, պետք է Սիրիայում լիներ 30 օր «…»: Մենք մնացինք և ավելի ու ավելի խորն էինք խրվում կռվի մեջ՝ առանց տեսանելի նպատակի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները