Չինաստանում տեսագրել են մոր և որդու՝ օդապարիկով մահացու թռիչքը

22:06   08 Հոկտեմբեր 2019    257

Չինական Շանդուն նահանգի թեմատիկ այգում կինը որդու հետ ընկել է օդապարիկով թռիչքի ժամանակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հոկտեմբերի 1-ին 31-ամյա չինուհին 3-ամյա որդու հետ միասին որոշել է զբոսնել օդապարիկով, որի արժեքը ներառված է եղել այգու մուտքի տոմսի գնի մեջ: Նշվում է, որ հանգստացողներին թույլատրվում է բարձրանալ մինչև 50 մետր:

Հրապարակված կադրերում երևում է օդապարիկի զամբյուղի ներսում նստած զույգը, և թե ինչպես է կինը ձեռքով անում իրենց նկարահանող տեսախցիկին: Այնուհետև օդապարիկն արագություն է հավաքում և անհետանում է երկնքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները