Մադոննան չեղարկել է համերգը ոտքի վնասվածքից հետո

22:23   08 Հոկտեմբեր 2019    211

Երգչուհի Մադոննան չեղյալ է հայտարարել Madame X համերգը, որ պետք է տեղի ունենար Նյու Յորքում հոկտեմբերի 8-ին:

Շոուն նախատեսվում էր անցկացնել BAM Howard Gilman Opera House հրապարակում, սակայն բժիշկները նրան համոզել են, որ ծնկի վնասվածքի պատճառով առաջիկա երեք օրերը ավելի լավ կլինի տրամադրել վերականգնմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երկրպագուներին առաջարկել են պահել տոմսերը և սպասել նոր ամսաթվի: Հոկտեմբերի 10-ին և 12-ին նախատեսված համերգները տեղի կունենան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները