Միսս Մոսկվան խոստովանել է, որ վաճառել է Մալայզիայի նախկին թագավորի նվիրած ամուսնական մատանին

22:42   08 Հոկտեմբեր 2019    211

Միսս Մոսկվա Օքսանա Վոևոդինան, որին հղիության 4-րդ ամսում լքել էր ամուսինը՝ Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ 5-րդը, խոստովանել է, որ այնքան է գումարի կարիք ունեցել, որ վաճառել է իր ամուսնական մատանին։

Շքեղ զարդը նախագծել էր Ջեյքոբ Արաբոն, որին կոչում են ադամանդի թագավոր և մեր ժամանակի ամենանորաձև ոսկերիչ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես չեմ ասի, թե որքանով եմ այն վաճառել: Բայց գումարը երեք անգամ ավելի ցածր էր դրա իրական արժեքից: Ես այդ գումարը ծախսել եմ իմ բժշկական հաշիվները վճարելու համար Շվեյցարիայում, հակառակ դեպքում ես ռիսկի կդիմեի կորցնել երեխայիս»,- ասել է Օքսանա Վոևոդինան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները