Պեսկովն արձագանքել է ԱՄՆ Սենատի՝ 2016-ի ընտրություններին Կրեմլի միջամտության վերաբերյալ զեկույցին

09:04   09 Հոկտեմբեր 2019    255

Կրեմլը նոր բան չի տեսնում ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեի զեկույցում, որում նշված է, որ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններն ուղղորդվել են Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կողմից, ТАСС-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ոչ մի նոր բան չկա այդ պնդումներում, հնի կրկնությունն է»,- նշել է Պեսկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության կոմիտեն եզրակացրել էր, որ «Համացանցային հետազոտությունների գործակալության» (IRA) հաքերները, փորձելով ազդել 2016 թվականի նախագահական ընտրությունների վրա, վնասել են Հիլարի Քլինթոնի հեղինակությանը և օգնել Դոնալդ Թրամփին, և դա արել են Ռուսաստանի իշխանությունների ցուցումով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները