Հայտնի է ՌԴ-ի հետ օդային հաղորդակցության արգելքի պատճառով Վրաստանի վնասի չափը

10:15   09 Հոկտեմբեր 2019    184

Վրաստանը մոտ 113 միլիոն դոլար է կորցրել 2019 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին՝ Ռուսաստանից չվերթների արգելքի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է հանրապետության Զբոսաշրջության ազգային կոմիտեի նախագահ Մարիամ Կվրիվիշվիլին:

Նրա խոսքերով՝ սեպտեմբերին Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է 20 %-ով, ինչն ազդում է մասնավոր սեկտորի, բիզնեսի և զբոսաշրջային արդյունաբերության վրա:

Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ աշնան առաջին ամսին զբոսաշրջիկների հոսքի ավելացում է նկատվել, սակայն դա բավարար չէ Վրաստանի ղեկավարության համար:

Կվրիվիշվիլին հիշեցրել է, որ առաջին կիսամյակում երկրի եկամուտները զբոսաշրջությունից աճել են, այդ պատճառով Թբիլիսիում «աննախադեպ բարձր թվեր էին» սպասում երրորդ եռամսյակում: Արդյունքում հանրապետությունը 57 միլիոն դոլար է կորցրել հուլիսին և 56 միլիոն դոլար՝ օգոստոսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները