Թուրքիայի խորհրդարանը 1 տարով երկարաձգել է Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների մանդատի ժամկետը

10:24   09 Հոկտեմբեր 2019    788

Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Իրաքի և Սիրիայի տարածքներում ռազմական գործողությունների անցկացման մանդատի ժամկետը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «Անադոլու»-ն:

Փաստաթղթում, որը ներկայացվել է խորհրդարանին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մակագրությամբ, ասվում է, որ Թուրքիայի հարավային շրջանները շարունակում են մնալ վտանգի տակ, և որ դա հարվածում է Թուրքիայի ազգային անվտանգությանը:

«Թուրքիան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ազգային միասնությունը, սակայն մեկ այլ տեսանկյունից էլ պետք է նշենք, որ Իրաքում և Սիրիայում շարունակում են գործել ահաբեկչական-անջատողական PKK ուժերը, որոնք սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանի և մեր երկրի ազգային անվտանգության համար»,- նշվել է հուշագրում:

Փաստաթղթում նշված է նաև, որ Թուրքիան իր ռազմական գործողությունները սկսում է՝ ելնելով իր երկրի ազգային անվտանգության հարցից և տարածաշրջանում ահաբեկչության վերացման խնդրից: Նշվել է նաև, որ նախագահը պահանջում է Սահմանադրության 92-րդ կետի հիման վրա մեկ տարով երկարաձգել ռազմական գործողությունների մանդատի ժամկետը, որն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 30-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները