Ես Ղարաբաղի հետ կապված ասում եմ ճշմարտությունը այնպիսի ամբիոններից, որպեսզի լսի ողջ աշխարհը. Իլհամ Ալիև

20:50   08 Հոկտեմբեր 2019    256

Հասարակության մեջ կա միասնական մոտեցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Ես բոլոր դիրքերից, փաստարկներով, պատմական փաստերի, իրողությունների, միջազգային իրավունքի հիման վրա պաշտպանում եմ մեր արդար գործը, անհնար է առարկել այս փաստարկների դեմ, քանի որ ես ասում եմ ճշմարտությունը, ընդ որում նման ամբիոններից, որպեսզի լսի ողջ աշխարհը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին՝ Բաքվի Գարադաղի շրջանում հարկադիր վերաբնակների համար կառուցված «Գոբու պարկ -2» բնակելի համալիրի բացմանը ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Հայաստանի վարչապետն այդ անհեթեթ խոսքերն ասել է Խանքենդիում հավաքված մի քանի անձանց առջև: Ես կարող էի պատասխանել նրան մեկ այլ միջազգային միջոցառման ժամանակ: Բայց այդ իրադարձության լսարանը կարող էր կազմել, ասենք, 1000, 2000 մարդ: Սակայն ես դա ասել եմ այնպիսի վայրում, որպեսզի լսեն բոլորը, Ռուսաստանում, ուղիղ եթերում, հեղինակավոր «Վալդայ» ակումբի պանելային նիստում, և ամբողջ աշխարհը լսեց այն: Այսինքն, պետք է ասեմ, որ եթե մի բան արվում է խելքով, ապա հարվածները նույնպես է լինում են ճիշտ: Այնպիսի հարված է հասցվել, որից նրանք դժվար թե ուշքի գան, որովհետև հակափաստարկ չկա, և կեղծիքը ոչնչի չի հանգեցնի:

Ավելի վաղ, երբ հակամարտության մասին տեղեկատվություն չկար, իհարկե, նրանք տարածում էին բոլոր կեղծիքերը: Յուրաքանչյուր երկրում նրանք ունեին սփյուռքի կազմակերպություններ, բայց մենք ոչինչ չունեինք: Հետևաբար նրանք վկայակոչում էին աղավաղված փաստերին՝ հակամարտության հետ կապված և հաճախ հասել են նրան, որ նրանց հավատացել են: Այսօր մենք ապրում ենք տեղեկատվության, ինտերնետի դարաշրջանում:

Կա ճշմարտություն, և ես այն հասցրեցի: Բոլորը գիտեն, որ և հարթավայրային և Լեռնային Ղարաբաղը վաղեմի ադրբեջանական հող է, միջազգային իրավունքով ճանաչված ադրբեջանական հող, որ Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան: Եվ վերջ», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները