Դանակով զինված անձը մտել է թուրքական քաղաքի ոստիկանության բաժանմունք և հարձակվել ոստիկանների վրա

12:45   09 Հոկտեմբեր 2019    266

Թուրքիայի Թեքիրդաղ քաղաքի ոստիկանության բաժանմունքի վրա դանակով զինված անձ է հարձակվել:

Բախման հետևանքով մեկ ոստիկան է վիրավորվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վիրավոր ոստիկանը տեղափոխվել է Չերքեզքյոյի պետական հիվանդանոց:

Նահանգապետ Բյուլենթ Համիդօղլուն այցելել է հիվանդանոց և հետաքրքրվել ոստիկանի առողջական վիճակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները