Մեծ Բրիտանիան հնարավոր է Սիրիայից հետ կանչի իր հատուկ նշանակության ուժերին. «The Times»

12:54   09 Հոկտեմբեր 2019    309

Բրիտանական «The Times» հանրահայտ թերթը գրել է, որ եթե ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսից դուրս բերի իր բոլոր զորքերը, ապա հնարավոր է, որ Մեծ Բրիտանիան հետ կանչի իր հատուկ նշանակության ուժերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թերթը հայտնում է, որ Լոնդոնի համար անսպասելի էր ԱՄՆ-ի այդ որոշումը: Նշվում է, որ բարձրաստիճան զինվորականների և նախարարների մակարդակով հանդիպում է լինելու՝ քննարկելու համար բրիտանական հատուկ նշանակության ուժերի հետագա գործողությունները Սիրիայում:

Բրիտանիայի հատուկ նշանակության ուժերը տրանսպորտի, հետախուզության և դիտարկումների համար օգտագործում են ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումների ռեսուրսները, այդ պատճառով էլ, եթե ԱՄՆ-ն զորքերը դուրս բերվեն, ուրեմն հատուկ նշանակության ուժերը չեն կարողանա ծառայություն իրականացնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները