Լավրովը հայտարարել է Սիրիայում Միացյալ Նահանգների «շատ վտանգավոր խաղի» մասին

14:17   09 Հոկտեմբեր 2019    298

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Սիրիայում ԱՄՆ-ի հակասական գործողությունների և հանրապետությունում նրանց «վտանգավոր խաղի» մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարն այս մասին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդիի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ամերիկացիները քվազի պետական կառույցներ էին կազմակերպում, ապահովում էին դրանց կենսագործունեությունը, կենսունակությունը և շատ ակտիվորեն առաջ էին մղում քրդական թեման, ընդ որում այնպես, որ դա դժգոհություն էր առաջացնում այդ տարածքներում բնակվող արաբական ցեղերի մոտ: Սա շատ վտանգավոր խաղ է»,- հայտարարել է Լավրովը:

Բացի այդ, նա Սիրիայում Վաշինգտոնի գործողությունները գնահատել է որպես հակասական և արտացոլող Նահանգների ոչ բանակցելիությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները