Թալիբներն առանց լույսի են թողել մայրաքաղաք Քաբուլը

14:24   09 Հոկտեմբեր 2019    401

«Թալիբան» արմատական շարժման զինյալները Էլեկտրահաղորդման գծերի հենասյուն են պայթեցրել Աֆղանստանի արեւելքի Փարվանի նահանգում, ինչը Էլեկտրականության անջատման Է հանգեցրել երկրի մայրաքաղաք Քաբուլում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին:

«Չորեքշաբթի առավոտյան «Թալիբան»-ի զինյալները Էլեկտրահաղորդման գծերի հենասյուն են պայթեցրել Փարվանի նահանգի Սալանգ գավառում՝ Քաբուլից մոտավորապես 70 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ այդպիսով մթության մեջ թողնելով մայրաքաղաքը»,-հայտնել Է աղբյուրը:

Գործակալությունը նշում Է, որ Քաբուլում Էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաբուլ  


Վերնագիրի այլ պիտակները