Իրանը չպլանավորված զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում. ISNA

14:33   09 Հոկտեմբեր 2019    184

Իրանի զինված ուժերը չպլանավորված զորավարժություններ են սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է ISNA գործակալությունը:

Նշվում է, որ զորավարժությունները տեղի են ունենում Արեւմտյան Ատրպատականի նահանգում, Ուրմիա լճի շրջանում: Վարժանքներին մասնակցում են արագ արձագանքման ստորաբաժանումները՝ ուղղաթիռների օգտագործմամբ: Զորավարժություններն ընթանում են Իրանի զինուժերի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմ Մուսավիի ներկայությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները