Խամենեին հայտարարել Է, որ իսլամն արգելում Է միջուկային զենքի ստեղծումը

16:04   09 Հոկտեմբեր 2019    202

Իրանը չգնաց միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, որովհետեւ իսլամի տեսանկյունից դա արգելված Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս կարծիքը հոկտեմբերի 9-ին հայտնել Է Իրանի գերագույն ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

«Մենք կարող Էինք գնալ այդ ճանապարհով, բայց մենք ասացինք, որ, համաձայն իսլամի, դա արգելված Է»,-նրա խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը: Խամենեին հավելել Է, որ «դա վերաբերում Է ինչպես ատոմային զենքի արտադրությանը, այնպես Էլ պահելուն»:

«Այսօր միջուկային ռումբն սպառնալիք Է խաղաղությանն ու մարդկությանը»,- ընդգծել Է նա: Սեպտեմբերի 27-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, ուստի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլատրում Է հսկողություն իրականացնել իր ատոմային օբյեկտների նկատմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խամենեի  


Վերնագիրի այլ պիտակները