Իտալիայի պատգամավորների թիվը 345-ով կկրճատվի

16:33   09 Հոկտեմբեր 2019    220

Իտալիայի խորհրդարանը 1/3-ով կրճատել է պատգամավորների թիվը:

Հաջորդ ընտրություններից հետո խորհրդարանը նախկին 945 պատգամավորի փոխարեն 600 պատգամավոր կունենա:

Քանի որ օրենքը ենթադրում էր Իտալիայի Սահմանադրության մեջ փոփոխություն, անհրաժեշտ էր, որպեսզի խորհրդարանի ստորին պալատի անդամների բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեր: Այդպես էլ եղավ, ընդամենը 14-ն էր դեմ, 2-ը` ձեռնպահ:

Նշենք, որ այսօր Իտալիան պատգամավորների թվով Եվրոպայում երկրորդ տեղում է: Առաջին հորիզոնականում Մեծ Բրիտանիան է:

«Սա պատմական ռեֆորմ է, Իտալիայի քաղաքացիների մեծ հաղթանակը»,- ասել է «Հինգ աստղ» շարժման առաջնորդ Լուիջի դի Մայոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները