Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և քննարկել է Սիրիայի հյուսիսում սպասվող ռազմական գործողությունը

17:25   09 Հոկտեմբեր 2019    273

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Անադոլու»-ն:

«Մեր նախագահը քննարկել է Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայի հյուսիսում սպասվող գործողությունները: Էրդողանը նշել է, որ այդ գործողությունը մեծ ներդրում է լինելու Սիրիայում խաղաղության և կայունության հաստատման գործում և ճանապարհ է հարթելու երկրում քաղաքական կարգավորման գործընթացի համար»,-ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին այս իրավիճակում կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար:

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքների ինքնավար վարչակազմը չորեքշաբթի համընդհանուր զորահավաք է հայտարարել՝ կապված Թուրքիայի ԶՈՒ-ի վերահաս ռազմական գործողությունների սպառնալիքի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները