Զանգվածային ցույցերի պատճառով Էկվադորի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը

19:45   09 Հոկտեմբեր 2019    257

Էկվադորի Ազգային ժողովը դադարեցրել է աշխատանքը զանգվածային ցույցերի պատճառով։

Բողոքի ալիքը տարածվել է ողջ երկրով մեկ։ Այս մասին հայտարարել է СRЕО շարժման պատգամավոր Օմերո Կաստարնիերը։ Խորհրդարանականը նշել է, որ այդ որոշումն ընդունվել է անվտանգության երաշխիքերի բացակայության պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հոկտեմբերի 1-ին Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարեց մի շարք տնտեսական բարեփոխումների մեկնարկի մասին։ Հայտարարվեց վառելիքի սուբսիդիաների չեղարկման մասին, որոնք պետությանն արժենում էին 1․3 մլրդ դոլար։ Դրանից հետո վառելիքի գները բարձրացան ավելի քան 120 տոկոսով։ Տրանսպորտային ոլորտի աշխատողները հոկտեմբերի 3-ից անժամկետ գործադուլ են անցկացնում։

Ցուցարարները փակել են խոշոր ճանապարհները։ Որոշ քաղաքններում անկարգություններ են սկսվել։ Մորենոն երկրում արտակարգ դրություն է սահմանել։ Ցուցարարները զավթել են Petroamazonas պետական ընկերությանը պատկաող ևս 2 նավթահանք։ Մեկ օր առաջ հաղորդդվել էր 3 օբյեկտի զավթման մասին։ Ներկայում Էկվադորում նավթաարդյունաբերության կորուստները կազմում են օրական 143 հազար բարել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էկվադոր   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները