Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել են քաղաքացուն 8 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել

20:22   09 Հոկտեմբեր 2019    231

ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքի Երդվյալ ատենակալների դատարանի որոշմամբ՝ ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը Մերիլենդ քաղաքի բնակչին, որպես փոխհատուցում, 8 միլիարդ դոլար կվճարի այն պատճառով, որ ընկերությունը պատշաճ կերպով հաճախորդներին չի զգուշացրել Risperdal հոգեմետ դեղահաբի կողմնակի ազդեցությունների և վտանգի մասին, գրում է The Wall Street Journal-ը:

Ըստ պարբերականի տվյալների` Նիկոլաս Մյուրեյն իր հայցում պնդում է, որ փոքր տարիքում` 2003-2008 թվականներին, վերջինս Risperdal կոչվող դեղամիջոցն է օգտագործել շիզոֆրենիայի և այլ երկբևեռ խանգարումների համար, սակայն դեղամիջոցը կողմնակի ազդեցություն է ունեցել. արդյունքում տղամարդու մոտ կրծքագեղձի հյուսվածքի աճ է գրանցվել:

Հայցորդի կարծիքով` ընկերությունը տեղյակ է եղել վտանգների մասին, սակայն պատշաճ կերպով չի իրազեկել բժիշկներին, որոնք էլ գրել են հիվանդի դեղատոմսը: 2015 թվականին երդվյալ ատենակալների դատարանն առաջին վճիռն է կայացրել` ընկերությանը պարտադրելով որպես փոխհատուցում 1,75 միլիոն դոլար վճարել: Այնուհետև փոխհատուցման գումարը նվազեցվել է` դառնալով 680 հազար դոլար:

Հայցորդը, սակայն, բողոքարկել է դատարանի վճիռը և արդյունքում 8 միլիարդ դոլար փոխհատուցում է ստանալու: Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը, քանի որ այն անհիմն է և բացառապես անհամատեղելի նախորդ որոշմամբ սահմանված փոխհատուցման գումարի հետ: Ընկերության ներկայացուցիչները համոզված են, որ այս հարցում նրանց հայցը բավարարվելու է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ֆիլադելֆիա  


Վերնագիրի այլ պիտակները