ԱՄՆ-ում փեսացուն բանկ է կողոպտել ամուսնական մատանի գնելու համար

17:57   09 Հոկտեմբեր 2019    211

Ամերիկյան Տեխաս նահանգում փեսացուն ամուսնական մատանի գնելու համար բանկ է կողոպտել:

Հիթ Էդվարդ Բամպուսը ներխուժել է Citizens State Bank և գումար պահանջել: Բանկի աշխատակցին նա զգուշացրել է, որ զինված է:

Պահանջած գումարը ստանալուց հետո տղամարդն արագ հեռացել է: Ավելի ուշ նա իր հարսնացուին խոստովանել է արարքի մասին և ասել, որ այդ քայլին է գնացել, քանի որ չի կարողացել մատանի գնել: Հարսանիքը պետք է տեղի ունենար կողոպուտի հաջորդ օրը:

Բամպուսի հարսնացուն հորդորել է նրան ինքնակամ ներկայանալ ոստիկանություն և խոստովանել կատարած հանցանքը: Բամպուսը այդպես էլ վարվել է և նույնիսկ վերադարձրել է բանկից գողացած գումարի մեծ մասը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:

Բամպուսը գտնվում է ոստիկանների հսկողության տակ: Իսկ թե ե՞րբ կլինի հարսանիքը, չի հաղորդվում: Հավանաբար, նա ստիպված կլինի դեռ երկար սպասել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները