Բրիտանիայում խաղարկվող 170 մլն ֆունտ ստերլինգի ջեքփոթը շահել է մեկ մարդ

21:22   09 Հոկտեմբեր 2019    238

Մեծ Բրիտանիայի բնակիչներից մեկը 170 մլն ֆունտ ստերլինգ է շահել Euromillions վիճակախաղի ջեքփոթով՝ դառնալով երբևէ վիճակախաղով շահած ամենահարուստ մարդը Միացյալ Թագավորությունում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ վիճակախաղի օպերատորը տեղեկացրել է, որ 170,221,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ ջեքփոթը շահել է մեկ տոմսը։

Հաջողակ տոմսի տիրոջ անունը դեռևս չի հայտարարվել, կազմակերպիչները դեռևս տեղյակ չեն, թե ով է նա։


Նշվում է, որ եթե շահողն անհատ է, ապա նրա անունը շահած կարողության շնորհիվ կընդգրկվի Sunday Times-ի՝ Մեծ Բրիտանիայում բնակվող 1000 ամենահարուստ մարդկանց ցուցակում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները