Իրանում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել

21:45   09 Հոկտեմբեր 2019    237

Իրանի հարավային նահանգում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել:

Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային նավթընկերության հետախուզման դեպարտամենտի տնօրեն Սայեդ Սալեհ Հենդիին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Գազի հսկայական պաշարներ են հայտնաբերվել Իրանի հարավի Ֆարսի նահանգում` այդ տարածաշրջանում մեկ տարվա ակտիվ հետախուզումից հետո»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ Իրանի գազախույզները ենթադրում են, որ գազի պաշարները կբավականացնեն Թեհրանի կողմից 16 տարվա սպառման համար:

Բացի այդ, նշվում է, որ հետագա մանրամասնությունները կներկայացնի Իրանի ազգային նավթընկերութան կառավարիչ տնօրենը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները