Գիտնակակնները Մարսի վրա ևս մեկ հավանական կենդանի լիճ են հայտնաբերել

21:54   09 Հոկտեմբեր 2019    273

NASA-ի Curiosity մարսագնացը հնագույն աղի լճի մնացորդներ է հայտնաբերել Գեյլ խառնարանում։ Գիտնականները վստահ են, որ այն ժամանակին նման է եղել որոշ երկրային ջրամբարների։

Hayatsk.info-ն հայտնում է, որ խոսքը Սատոն կղզիներ կոչվող շրջանի մասին է, որտեղ նստվածքային ապարներ են կուտակվել։ Այնտեղ բազմաթիվ հանքային աղեր և ցեխային ճաքեր են հայտնաբերվել։

Այժմ գիտնականները հայտնում են երկու տարի տևած ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալները․ նրանց կարծիքով՝ ճաքերն առաջացել են այն պատճառով, որ այդ վայրում լիճ է եղել, որը չորացել է։ Բացի այդ, այն բազմիցս անհետացել է և կրկին լցվել ջրով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները