Կինը ողջ է մնացել կկորդիլոսի հետ մեկ ժամ տևած պայքարից հետո

22:15   09 Հոկտեմբեր 2019    274

Հնդկաստանի Օդիշա նահանգի բնակչուհին մեկ ժամ կռվել է իրեն բռնած կոկորդիլոսի հետ և ողջ է մնացել:

Սաջանի Մալիկը եկել է Բիտարկանիկա ազգային պարկի մերձակայքում գտնվող Բայտարանի գետը՝ ճաշի ընդմիջման ժամանակ սպասքը լվանալու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կնոջ խոսքով՝ կոկորդիլոսը հարվածել է նրան իր պոչով և վայր գցել, որից հետո բռնել է վերջույթները և փորձել է նրան քաշել ջրի մեջ:

Կինը հայտնաբերվել է աշխատանքային գործընկերների կողմից այն բանից հետո, երբ նա չի վերադարձել ճաշի ընդմիջումից: Նրանց հաջողվել է քշել կոկորդիլոսին և Մալիկին հասցնել հիվանդանոց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները