«Շերեմետևոյում» ուղևորն իր հետ ատրճանակ է տարել օդանավ

11:30   11 Հոկտեմբեր 2019    818

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորներից մեկն իր հետ ատրճանակ է տարել օդանավ, ինչի պատճառով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում, իսկ մեկնարկային օդանավակայանում ստուգումներ են իրականացվում:

Ինչպես գրում է Hayatsk.info-ն, ՌԴ ԳՆԳ տրանսպորտային վերահսկման տեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվա-Բուրգաս չվերթն իրականացնող ինքնաթիռն անհապաղ վայրէջք է իրականացրել, երբ ուղևորներից մեկը բորտուղեկցորդուհուն հայտնել է, որ մոռացել է հանձնել տրավմատիկ ատրճանակը:

Նշվում է, որ ուղևորներին հերթապահ մաս են ուղեկցել, որտեղ պարզվել է, որ զենքի թույլտվության հետ կապված ամեն ինչ ճիշտ է: Այնուամենայնիվ, անվտանգության կանոնները խախտելու համար վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել:

«Շերեմետևոյից» հայտնել են, որ կուսումնասիրեն և կպարզեն կատարվածի հանգամանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շերեմետևո  


Վերնագիրի այլ պիտակները