Աշխաբադում սկսվել Է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

11:48   11 Հոկտեմբեր 2019    586

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին սկսվել Է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս ձեւաչափով պետությունների ղեկավարները կարծարծեն ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման հրատապ հարցերը, կներկայացնեն ապագա խնդիրների իրենց տեսլականը:

Սպասվում Է, որ խորհրդի ներկայիս նիստի ընթացքում կքննարկվի ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւի լիազորությունների ժամկետը եւս երեք տարով երկարաձգելու հարցը:

Նաեւ պետք Է լուծվի 2020 թվականին ԱՊՀ-ում նախագահության հարցը: Բացի այդ, կքննարկվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման հարցը: Այս կետը նախնական կարգով համաձայնեցված Է. նիստը նախատեսված Է հաջորդ տարվա հոկտեմբերի 16-ին Տաշքենդում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՊՀ  


Վերնագիրի այլ պիտակները