Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարներին կոչ է արել աջակցել Ուկրաինայի նոր իշխանություններին

16:45   11 Հոկտեմբեր 2019    419

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Անկախ պետությունների համագործակցության անդամ-պետությունների ղեկավարներին ՝ Ուկրաինայի իշխանություններին աջակցելու կոչով: Նա այդ մասին խոսել է Աշգաբադում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վերջերս անդրադարձ եղավ ուկրաինական թեմային: Ես ուզում եմ արտահայտել իմ դիրքորոշումը, քանի որ ինչպես Ռուսաստանի նախագահը, այնպես էլ ես, ներգրավված ենք այդ խնդրի մեջ: Ես կոչ եմ անում, որ աջակցեք այս իշխանությանը: Դուք տեսնում եք ներկայիս իշխանությանը հեռացնելու, մերժելու միտում, սակայն մենք պետք է հասկանանք, թե դրանից հետո Ուկրաինայում ով կգա իշխանության»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները