Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբահչե պալատում:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի «ամենաուժեղ երկրներից է»:
«Թուրքիայի պես ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր չի տուժել մերձավորարևելյան ահաբեկչություններից»,- ասուլիսի ժամանակ ասել է Ստոլտենբերգը:
Լրատվականը նշում է, որ Ստոլտենբերգը հանդիպելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ՆԱՏՕ
Թուրքիա