NASA-ն ընդհատել է Տիեզերքից ուղիղ եթերը, որպեսզի հայտնի Լեոնովի մահվան մասին

22:44   14 Հոկտեմբեր 2019    397

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրության վարչությունը (NASA) ցավակցություն է հայտնել խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մահվան կապակցությամբ։

Լուրը հայտնելու համար ամերիկացիները նույնիսկ ընդհատել են իրենց երկու տիեզերագնացների թռիչքի ուղիղ եթերը։ Հատկանշական է, որ բաց տիեզերքում եղած առաջին մարդն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք վշտացած ենք լեգենդար տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի կյանքից հեռանալուց, ով 1965 թվականի մարտի 18-ին դարձավ առաջին մարդը, որը դուրս է եկել բաց տիեզերք»,- ասվում է NASA-ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Լեոնովը մահացավ հոկտեմբերի 10-ին, 85 տարեկան հասակում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները