ԴԱԻՇ ստանձնել է Սիրիայում ռուս զինվորականներին պայթեցնելու փորձի պատասխանատվությունը

10:54   12 Հոկտեմբեր 2019    330

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Սիրիայի հարավում ռուսական ռազմական ոստիկանության պարեկման երթուղում 2 ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյունի պատասխանատվությունը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով համացանցում ահաբեկիչների գործունեությանը հետեւող SITE Intelligence Group պորտալին:

Ուրբաթ Սիրիայում Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Բակինը հայտնել է, որ Սիրիայի հարավում Դերաա նահանգում ռուսական ռազմական ոստիկանության պարեկման երթուղում գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Երբ դեպքի վայր են ժամանել Սիրիայի անվտանգության մարմինների աշխատակիցները, տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, որի հետեւանքով նրանցից երկուսը թեթեւ վիրավորում է ստացել:

Կենտրոնի ղեկավարը նաեւ նշել է, որ Սիրիա թուրքական ներխուժման ֆոնին ահաբեկչներն ակտիվացել են երկրի այլ շրջաններում: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 10-ին Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Իդլիբ եւ Համա նահանգներում գրանցվել է գորհայինների կողմից բնակավայրերի 28 գնդակոծում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները