ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի նկատմամբ

11:21   12 Հոկտեմբեր 2019    321

Նյու Յորքի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի նկատմամբ, որին կասկածում են լոբբիզմի մասին օրենքները խախտելու մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականը, հղում անելով աղբյուրին, նշում է, որ հետաքննությունը վերաբերում է «Ուկրաինայում Ջուլիանիի գործունեությանը և երկրում ԱՄՆ դեսպանի պաշտոնից Մարի Յովանովիչի պաշտոնանկությանը հասնելու փորձերին»:

Պարբերականների տեղեկություններով՝ հետաքննությունը սկսվել է չորեքշաբթի օրը ձեռնարկատերեր Լև Պարնասի և Իգոր Ֆրումանի ձերբակալման ֆոնին: Նյու Յորք նահանգի դատախազությունը նրանց և ևս երկու անձանց մեղադրանք է առաջադրել լոբբիստական գործունեություն ծավալելու համար: Պարնասն ու Ֆրումանը կասկածվում են Յովանովիչի պաշտոնանկությանը հասնելու փորձերում՝ ի շահ ուկրաինացի պաշտոնյայի: Նրա անունը չի հրապարակվում։

Ամերիկյան Associated Press գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Պարնասն ու Ֆրումանը Ջուլիանիի հանձնարարությամբ փորձել են նաև Ուկրաինայում հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու նկատմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները