Ղամիշլիում ահաբեկչական հարձակումից մարդիկ են զոհվել

12:06   12 Հոկտեմբեր 2019    401

Սիրիայի հյուսիսում գտնվող և առայժմ YPG վերահսկողության տակ մնացող Ղամիշլի քաղաքում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել․ ահաբեկիչները մեքենա են պայթեցրել ռեստորաններից մեկի հարևանությամբ։

Բանուկ թաղամասում՝ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ տեղի ունեցած պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև հարևանությամբ կայանած մեքենաների վրա։ Հարձակման հետևանքով, ըստ YPG կողմի, կա առնվազն 4 զոհ և 9 վիրավոր, սակայն տարբեր տվյալներով զոհերի թիվը հասնում է 10-ի։

Միջազգային մամուլը հայտնում է, որ ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Սիրիայում արդեն տարիներ շարունակ գործող ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը։



Hayatsk.info

Հեշթեգներ: Ղամիշլի  


Վերնագիրի այլ պիտակները