Թրամփը կարծում է, որ Հոնկոնգում իրավիճակն ինքնըստինքյան կկարգավորվի

12:26   12 Հոկտեմբեր 2019    243

Իրավիճակը Հոնկոնգում, ամենայն հավանականությամբ, ինքնըստինքյան կկարգավորվի, և դրան կարող է օգնել Վաշինգտոնի և Պեկինի նոր առևտրային գործարքը:

Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի հետ բանակցություններից հետո Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք քննարկել ենք դա (Հոնկոնգի խնդիրը չինական պատվիրակության հետ) և ես կարծում եմ, որ խնդիրն ինքնըստինքյան կկարգավորվի: Ես իրականում կարծում եմ, որ այս (առևտրային) գործարքը (Չինաստանի հետ) հիանալի կլինի Հոնկոնգի ժողովրդի համար: Կարծում եմ՝ սա դրական գործոն կլինի Հոնկոնգի համար»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա նաև ընդգծել է, որ Չինաստանի կառավարությունը «զգալի առաջընթաց է գրանցել Հոնկոնգում»: «Ես հետևում էի Հոնկոնգում տիրող իրավիճակին»,- ասել է Թրամփը և հավելել, որ լարվածությունը վերջին շրջանում աստիճանաբար նվազել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները