Էկվադորում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները

12:47   12 Հոկտեմբեր 2019    425

Էկվադորում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները:

Դրանք սկսվել են այն ժամանակ, երբ հարկային ոլորտի փոփոխությունների հետևանքով ավարտվեց նաև վառելիքի բնագավառում սուբսիդիաների հատկացումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Russia Today-ը:

Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ: Ակցիայի մասնակիցները իրավապահների ուղղությամբ նետել են քարեր, ինչին ի պատասխան, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել:

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցույցերի սկզբից մինչև հիմա զոհվել է 5, վիրավորվել մի քանի հայրյուր մարդ: Ավելի քան 700 մարդ էլ ձերբակալվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էկվադոր  


Վերնագիրի այլ պիտակները