Ֆիլիպիններում զբոսաշրջիկը տուգանվել է բաց լողազգեստով լուսանկարի համար

13:05   12 Հոկտեմբեր 2019    225

Ֆիլիպինների Բորակայ կղզում Թայվանից զբոսաշրջիկ կնոջը տուգանել են 50 դոլարով՝ շատ բաց բիկինիի համար, որը բարակ քուղերից էր բաղկացած։

Այս մասին գրում է The Sun-ը։ Նշվում է, որ նա լողափին է եղել ընկերոջ հետ։ Հյուրանոցում զբոսաշրջիկներին զգուշացրել են, որ այդպիսի հագուստը տեղին չէ, բայց հյուրը հայտարարել է, որ դա «արվեստի տեսակ է»՝ հրաժարվելով փոխել լողազգեստը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ոստիկանությունը կնոջը տուգանել է «էրոտիկ և անպատշաճ լուսանկարների» համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպիններ  


Վերնագիրի այլ պիտակները