Համացանցում են հայտնվել Ճապոնիայում ահագնացող «Հագիպիս» թայֆունի առաջին կադրերը

15:12   12 Հոկտեմբեր 2019    227

ճապոնիայի ափերին է մոտենում «Հագիպիս» հզոր թայֆունը:

Համացանցում են հայտնվել առաջին կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես է քամին պոկում տների տանիքները, արմատախիլ անում ծառերն ու վնասում ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է REN Tv-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայում շուրջ 500 000 տուն մնացել է առանց էլեկտրականության «Հագիպիս» թայֆունի մոտենալու հետևանքով: Ավելի քան 200 000 մարդ տարհանվել է: Հաղորդվում է նաև, որ թայֆունը լայնածավալ ընդհատումներ է առաջացրել երկաթուղային և օդային երթևեկության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոկտեմբերի 12-ին 1190 ավիաչվերթ կչեղարկվի: Նույն օրվա առավոտյան կամ ցերեկը կանգ կառնի երկաթուղային ընկերությունների մեծամասնության գնացքների երթևեկությունը: Տոկիոն և մայրաքաղաքի տարածաշրջանը թայֆունի ազդեցությունը կզգան հատկապես հոկտեմբերի 12-ին ուշ երեկոյան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները