Շոտլանդիայում ձերբակալվել է ֆրանսիացի տղամարդը` կնոջն ու 4 երեխային սպանելու կասկածանքով

16:21   12 Հոկտեմբեր 2019    440

Գլազգոյի օդանավակայանում ձերբակալվել է ֆրանսիացի Քսավյե Դյուպոն դե Լիգոնը, որը կասկածվում է 2011 թվականին ընտանիքի անդամներին սպանելու մեջ:

Այս մասին հայտնում է Parisien-ը: Կասկածյալը ճանապարհորդում էր կեղծ անձնագրով, որը գողացել էր 2014 թվականին: Դե Լիգոնին հայտնաբերել են մատնահետքերի միջոցով: Ձերբակալության պահին նա չի դիմադրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Լիգոնը հետախուզվում էր կնոջն ու չորս երեխաներին` 21, 18, 16 և 13 տարեկան, սպանելու մեղադրանքով: Ընտանիքի անդամների դիերը հայտնաբերվել էին 2011 թվականին ապրիլին` Նանտ քաղաքի իրենց տան այգում թաղված: Տղամարդն այդ ժամանակ դիմել էր փախուստի:

Ոստիկանությունը հայտնաբերել էր նաև հաղորդագրություն` ուղարկված 2010 թվականին, որում դե Լիգոնը պատմել էր, որ ցանկանում է սպանել ընտանիքի անդամներին: Դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոտլանդիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները