Իրանը պետք է արմատապես փոխի դիրքորոշումը, հակառակ դեպքում կարող է հետևել իր տնտեսության փլուզմանը. Պոմպեո

16:48   12 Հոկտեմբեր 2019    255

Իրանը կարող է հետևել սեփական տնտեսության փլուզմանը, եթե չփոխի իր պահվածքը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական TACC-ին, համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Միացյալ նահանգները լրացուցիչ ուժեր և սարքավորումներ է ուղարկում Սաուդյան Արաբիա ՝ իր պաշտպանական ներուժն ուժեղացնելու և իրանական ագրեսիան զսպելու գործում օգնելու համար: Իրանը պետք է արմատապես փոխի դիրքորոշումը և գործի որպես նորմալ պետություն: Հակառակ դեպքում կարող է հետևել, թե ինչպես է կործանվում իր տնտեսությունը»,- ասել է Պոմպեոն:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա վերջին հարձակումների ֆոնին, հայտարարել էր, որ մտադիր է Սաուդյան Արաբիայում տեղակայել «Patriot» զենիթահրթիռային համակարգի երկու մարտկոց, THHAD համակարգ և 3000 զինծառայող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները