Բախումներ Պրահայում` բրիտանացի ֆուտբոլային ֆանատների և ոստիկանության միջև

17:16   12 Հոկտեմբեր 2019    515

Պրահայում, «Եվրո 2020»-ի շրջանակներում Չեխիա-Անգլիա հավաքականների խաղի նախօրեին բախումներ են տեղի ունեցել բրիտանացի երկրպագուների եւ տեղի ոստիկանության միջեւ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ անգլիացի երկրպագուները իրավապահների վրա սկսել են նետել շշեր, ինչին ի պատասխան, իրավապահները կիրառել են խլացնող նռնակներ եւ իրականացրել խաղաղեցնող հատուկ գործողություն։

Բախման արդյունքում 31 երկրպագու բերման է ենթարկվել եւ ձերբակալվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա   Անգլիա  


Վերնագիրի այլ պիտակները