Մոլդովայի նախագահը իր ձեռքերով է պատրաստել Պուտինի ծննդյան նվերը

14:22   12 Հոկտեմբեր 2019    200

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Վլադիմիր Պուտինին է նվիրել իր պատրաստած գինին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտնել է Թուրքմենստանում կայացած գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ։ Դոդոնը դեռ Պուտինի ծննդյան օրն էր խոստացել այդ նվերը։

Վերջինս նաև հայտնել է, որ իր պատրաստած գինու տակառներն ուղևորվել են Մոսկվա, քանի որ դրանք դժվար էր Աշխաբադ բերել իր հետ․ Դոդոնը Թուրքմենստանի մայրաքաղաք եկել էր սովորական թռիչքով։ Մոլդովայի ղեկավարը Պուտինին տեղեկացրել է, որ նրան նվիրած գինիներն արդեն սպասում են Մոսկվայում։

Մոլդովայի առաջնորդի գինու մասին Պուտինն էր ի սկզբանե դրական խոսքեր ասել, ինչից հետո Դոդոնը խոստացել էր դրանցից նվիրել Ռուսաստանի նախագահին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոլդովա   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները