Չեխիայում համազգային սուգ է հայտարարված. հրաժեշտ են տալիս «Չեխիայի սոխակ»-ին

14:30   12 Հոկտեմբեր 2019    209

Հոկտեմբերի 11-ին չեխ հայտնի երգիչ Կարել Գոտի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցել է շուրջ 50 հազար մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել Պրահայի հայտնի Ժոֆին պալատում: Կազմակերպիչները ստիպված են եղել մի քանի ժամով երկարաձգել արարողությունը, քանի որ մարդկային հոսքը շատ մեծ է եղել:

Չեխիայում այս կապակցությամբ գնացքների լրացուցիչ չվերթներ են ավելացվել, իսկ մայրաքաղաքում ավելացվել է այդ օրը աշխատող մետրոների գնացքների և տրամվայների թիվը:

Հուղարկավորությունը, որին կմասնակցի նաև երկրի բարձրագույն ղեկավարությունը, կկայանա այսօր, սակայն թե որտեղ այն տեղի կունենա, առայժմ գաղտնի է պահվում: Չեխիայում ազգային սուգ է հայտարարված:





Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները