Թուրքիան հայտարարել է, որ չի հրակոծել ԱՄՆ-ի բազան

14:48   12 Հոկտեմբեր 2019    433

Թուրքիան հայտարարել է, որ չի հրակոծել Սիրիայի Քոբանի քաղաքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազան։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Պաշտպանության նախարարը պնդում է, որ Թուրքիան ԱՄՆ-ի հետ կոորդինացված գործողություններ է վարում։

«ԱՄՆ-ի կամ միջազգային կոալիցիայի զինվորների հրակոծության մասին խոսք անգամ չի գնում։ Մենք ԱՄՆ-ի հետ անցկացնում ենք բոլոր անհրաժեշտ կոորդինացիոն գործողությունները»,-ասել է Հուլուսի Աքարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Հուլուսի-Աքար  


Վերնագիրի այլ պիտակները