Քեյթ Միդլթոնի եղբայրը խոստովանել է, որ պայքարում է հոգեկան հիվանդության դեմ

18:22   12 Հոկտեմբեր 2019    201

Քեյթ Միդլթոնի եղբայրը՝ Ջեյմսը, խոստովանել է, որ պայքարում է հոգեկան հիվանդության դեմ:

Նա ասել է, որ տառապում է ընկճվախտով, ուշադրության պակասի խանգարումով և դիսլեքսիայով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քեմբրիջի դքսուհու կրտսեր եղբայրն ասել է, որ այժմ՝ գրեթե մեկ տարվա թերապիայի ավարտից հետո, իրեն լավ է զգում:

Ըստ նրա՝ Քեյթը ընտանիքի այն անդամների թվում էր, որոնք իրեն ուղեկցում էին ճանաչողական-վարքային թերապիայի սեանսներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները