Ամերիկացի տիեզերագնացները 7-ժամյա զբոսանք են կատարել տիեզերքում

19:22   12 Հոկտեմբեր 2019    231

NASA-ի երկու տիեզերագնաց 7-ժամյա զբոսանք են իրականացրել Միջազգային տիեզերակայանի սահմաններից դուրս։ Այս մասին ասվում է NASA-ի հայտարարությունում։

Նշվում է, որ տիեզերագնացներ Քրիստինա Քոչը և Էնդրյու Մորգանը շուրջ 7 ժամ եղել են տիեզերքում։ Այդ ընթացքում նրանք շարունակել են փոխել մարտկոցները՝ կայանի ապահվոման համակարգի էներգիան բարելավելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նոր մարտկոցները կմեծացնեն էներգիայի քանակը՝ հասանելի գործողություններ իրականացնելու համար, սակայն կունենան ավելի քիչ զանգված ու ծավալ»,-ասվում է հաղորդագրությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները